Սասունցի Դավիթ

  1. 1․Աշխարհի վիպերների միջազգային մրցույթում «Սասնա ծռեռը» ճանաչվել է լավագույնը։ Ի՞նչու։

download (5)

Գիտական կարծիքներ են շրջանառվում, որ «Սասունցի Դավիթ» էպոսը Աստվածաշնչի նախնական տարբերակն է։ Օրինակ՝ Սանասարն ու Բաղդասարը փոխաբերական իմաստով Սիսն ու Մասիսն են։ Մասիսը կամ Սանասարը՝ դա ստուգաբանվում է որպես Սան սար, իսկ Սիսը կամ Բաղդասարը՝ որպես բաղդատված սար։ Սասնա ծռեր էպոսը քառաճյուղ է։ Էպոսի ուսումնասիրությամբ կարելի է վեր հանել հայ ժողովրդի բնավորության այնպիսի հատկանիշներ՝ ինչպիսիք են քաջությունը, արդարամտությունը, պարկեշտությունը, ազնվությունը, մեծերի հանդեպ հարգանքը և այլն։ Ես աշխարհի մյուս ժողովրդների էպոսների մեծ մասին ծանոթ չեմ , բայց ելնելով այն հանգամանքից, որ էպոսների մեջ լավագույներից մեկը համարվող հունական «Ոդիսականը» է, որտեղ շեշտը դրվում է Ոդիսևսի հաղթանակն  կնոջ փեսացուների նկատմամբ, նրա նեղ անձնական կյանքն է, որտեղ չեն արծածվում համամարդկային կարևոր խնդիրներ։ Կարևորվում է պատերազմներն ու նվաճումները։Մեր էպոսում չկա նվաճողական ոչ մի տար,մեր էպոսը սկզբից մինջև վերջ ներծծված է հումանիզմով։ Համամարդկային այնպիսի բարոյական արժեքներ՝ ինչպիսին ազգի ազատության ձգտումն է, ազգային  պայքարը, թշնամու նկատմամբ գթասրտության ցուցաբերումը, քաջությունը, ինքնազոհությունը։ Փոքր Մհերի կերպարում արդեն ընդվզումն անարդարության դեմ, իսկ Մհերի Ագռավաքարում փակվելը կանխորոշում էր աշխարհի ներկա իրավիճակը, որից դուրս գալու  ելքը դեռևս չի նկատվում;

Այս համամարդկային, բարոյական և մարդասիրական արժեքներն էպոսի մշտնջենական արդիականության գրավականն են։

2․Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում Էպոսը։

download (1)

Կոմիտասի «Մոկաց Միրզա» հայ ժողովրդական միջնադարյան վիպական-քնարական երգ, բալադի «ըստ Կոմիտասի »։ Կոմիտասի ստեղծագործությունների շարքում է դյուցազնահերոսական «Սասունցի Դավիթ» օպերան, որի ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ավարտել։

3․Ուրիշ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսային թեմայով։  

download (2)

Երաժշտաարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը։

4․Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին։ Գտնել հատվածը և ներկայացնել։

download

Հին կտակարան, Դ․Թագավորաց, Ժ․Թ․ էջ 475 «Եվ եղավ, որ այն գիշերը դուրս եկավ տիրոջ հրեշտակը և զարկեց Ասորեստանցիներին բանակումը հարյուր ութսունևհինգ հազար․Եվ երբոր առավօտը վեր կացան, և ահա բոլոր մեռած դիակներ էին։ Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուե։ Եվ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը ադրամելէք և Սարասար նորան սրով սպանեցին և իրանք փախան Արարատի երկիրը․ Եվ նորա որդի Ասորդանը թագավոր եղավ նորա տեղը»։

5․Բացի Սասնա ծռերից էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը։

download (6)

 

«Սասնա ծռեր» էպոսը կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասու«նցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», « Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»։

6․Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություն կա էպոսի մասին։ Ի՞նչ են գրել էպոսի մասին։

download (7)

«Սասնա ծռեր»-ի մասին դեռևս 16-րդ դարում առաջին արձագանքները պահպանվել են պորտուգալացի ճանապարհորդների գրառումներում, Դավթի և Խանդութի մասին զրույցի, Սասունում եղած իրեղեն ապացույցների մասին։

7․Ո՞րն է էպոսի վիպասածների բուն հայրենիքը։ Ներկայացրեք տեղեկություն։

images (4)

 

Էպոսի վիպասածների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։

8․Ովքե՞ր են գրի առել պատումը, ովքե՞ր են եղել ասացողները։ Գրի առնել նրանց մասին

download (4)

 

1939թ․«Սասնա ծռեր» դյուցազներգության 1000 –ամյակի կապակցությամբ, մինչ այդ գրի առնված 60 պատումներից ստեղծվում է համահավաք, միասնական, ամբողջական բնագիրը՝ «Սասունցի Դավիթ» վերնագրով։ Այն իրականացնում են մանուկ Աբեղյանը, Գևորգ Աբովը և Արամ Ղանալանյանը։ Խմբագիրն էր Հովսեփ Օրբելին։ Գիրքը լույս է տեսնում 1930թ․։ Դյուցազներգությունը պատմում էին ժողովրդական մարդիկ, որոնց ասում են ասացող։ Ասացողները եղել են տաղանդավոր անհատներ, ովքեր հիշել ու վերարտադրել են դյուցազներգությունը, իսկ առանձին հատվածներ նաև երգել։

9․Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները։

images (3)

«Սասնա ծռեր»-ի գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ»։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը «Սասունցի Դավիթը»։ Փոքր Մհերի ճյուղը բանաստեղծական մշակման է ենթարկել ռուս բանաստեղծ Ա․Կուլեբյակինը «Մհերի դուռ», և Ավետիք Իսահակյանը «Սասման Մհեր»։ Իսկ Նաիրի Զարյանը առաջինն է, ով վեպը իր բոլոր ճյուղերով գրել է արձակով՝ «Սասնա Դավիթ»։

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s