Դիպլոմային աշխատանք

Երևանի « Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի քոլեջ

 

 

 

Ղազարյան Արևիկ Միշայի

 

 

 

 

 

Հեքիաթները որպես նախադպրոցականի հոգեբանական խնդիրների

հաղթահարման արդյունավետ միջոց

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մասնագիտություն՝        Նախադպրոցական կրթություն

Ղեկավար՝                                Դասվար, հոգեբան

                                                    Տաթև Վախթանգի Ավետիսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևան 2019

Բովանդակություն

 

 

 

Ներածություն _______________________________________________________3

ԳԼՈՒԽ  1 Նախադպրոցականի հոգեբանական խնդիրների հաղթահարումը հեքիաթների միջոցով

 

11  Նախադպրոցականի հոգեկանի զարգացումը և ծագող հոգեբանական խնդիրները_________________________________________________________

12  Հեքիաթները որպես նախադպրոցականի հոգեբանական խնդիրների հաղթահարման միջոց_____________________________________________

13  Հեքիաթաթերապիան և դրա կիրառումը________________________

 

ԳԼՈՒԽ  2  Հետազոտական աշխատանք

 

21  Հեքիաթների օրինակները և կիրառման նկարագրությունը____

22 Արդյունքների ամփոփում_________

 

Եզրակացություն_____________________________________

 

Գրական ցանկ_______________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներածություն

 

Մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ երեխային նախադպրոցական տարիքում տարբեր հոգեբանական խնդիրներ են հանդիպում, և դրանց հաղթահարման համար կիրառվում են բազմաթիվ մեթոդներ և միջոցներ՝ դրական արդյունքի հասնելու համար։

Ժամանակից աշխարհում հաճախ են տագնապներ հնչում, երեխաների հոգեկան առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Դրանց պատճառները բազմաթիվ են՝ ծնողների ոչ ճիշտ վերաբերմունքը, ոչ առողջ ընտանեական մթնոլորտը, ոչ լիարժեք ընտանիքներում մեծանալը (որոնց թիվը գնալով շատանում է), սոցիալական ինստիտուտները (մանկապարտեզ, դպրոց և այլն),  երեխայի մեջ ծագած խնդիրների նկատմամբ անտարբերությունը, երեխայի և ծնողի միջև շփման նվազումը, նաև համակարգչային առաջացրած կախվածությունը, որը վիրտուալ շփում է և բոլորովին չի նպաստում հասարակության մեջ ներգրավմանը, ավելի շուտ խանգարում է, դա էլ իր հերթին բերում է մեկուսացման և երեխայի առողջական խնդիրների առաջացմանը, ագրեսիվ ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումը և այլն։

Արդի դարաշրջանը մարդկանց տանում է դեպի մեկուսացման, միայնակության։ Այդ իսկ պատճառով սոցիալական զարգացման ճիշտ կազմակերպումը երեխայի համար կենսական խնդիր է։ Տեղին է հիշել Արիստոտելի այս խոսքերը՝ «Մարդը սոցիալական կենդանի է»։ Շատ ուսումնասիրություններ է կատարվում մարդկանց շփման, հաղորդակցման կուլտուրայի վերաբերյալ։ Որքան մեզ հայտնի է սոցիալական զարգացման խնդիրները միշտ էլ կարևորվել են։ Եթե սոցիալիզացիան վաղ մանկության շրջանում նորմալ չի ընթանում, այն ամբողջ կյանքում իր հետքը թողնում է։

Մեր այս աշխատանքը հենց նախադպրոցականի սոցիալական զարգացման ամենանուրբ կողմին է վերաբերվում  ՝ «Հեքիաթները որպես նախադպրոցականի հոգեբանական խնդիրների հաղթահարման արդյունավետ միջոց»։

Այս ավարտական աշխատանքը բաղկացած է երկու գլխից՝

Գլուխ 1 «Նախադպրոցականի խնդիրների հաղթահարումը հեքիաթների միջոցով» և Գլուխ 2 «Հետազոտական աշխատանք»։

Գլուխ 1-ում ներառված են հետևյալ ենթաբաժինները՝

1․1․ Նախադպրոցականի հոգեկանի զարգացումը և ծագող հոգեբանական խնդիրները։

1․2․Հեքիաթները որպես նախադպրոցականի հոգեկան խնդիրների հաղթահարման միջոց։

1․3․Հեքիաթաթերապիան և դրա կիրառումը։

Այս գլխում քննարկվում են այն խնդիրները, որոնց մասին խոսել են հայտնի հոգեբանները:

Գլուխ 2-ում ներառված են հետևյալ ենթաբաժինները՝

2․1․ Հեքիաթների օրինակներ և կիրառման նկարագրությունը

2․2․ Արդյունքների ամփոփում

Մենք նպատակ ունեինք փորձնական միջոցներ կիրառելով համոզվել, թե որքանով են հեքիաթները արդյունավետ երեխաների մեջ առաջացած սոցիալ – հոգեբանական խնդիրները հաղթահարելու առումով։

Այդ նպատակը իրականացնելու համար մենք երեխաներին հուզող խնդիրները հասկանալով, այդ խնդրին համապատասխան հեքիաթներ կարդացինք պարբերաբար ։ Այդ հեքիաթաթերապիան կազմակերպեցինք խմբասենյակում, բնության գրկում և այլն։

Նախադպրոցական տարիքի երեխային ճգնաժամային այս իրավիճակից դուրս բերելու համար արդյունավետ է հեքիաթների կիրառումը, քանի որ հեքիաթաթերապիայի միջոցով լուծվում են մի շարք հոգեբանական խնդիրներ։ Առաջին հայացքից շատ պարզ և հասարակ է թվում և նույնիսկ անհավանական, որ կարող է արդյունավետ լինել այս մեթոդը, սակայն ճիշտ կիրառման դեպքում մենք կհասնենք արդյունքի։

Հեքիաթները հոգեբանության մեջ մուտք գործեցին 19-րդ դարի վերջում և լայն տարածում ստացան արդեն 20-րդ դարում։

Երեխան հեքիաթի միջոցով արտահայտում է իրեն հուզող հարցերը, իրավիճակները։ Շատ նուրբ և աննկատ երեխան խոսում է իր խնդրի մասին։ Օրինակ՝ եթե մենք երեխային առաջարկում ենք հորինել հեքիաթ մի երեխայի մասին, (նախորոք մենք արդեն ծանոթ ենք երեխային անհանգստացնող երևույթների մասին) նա այդ հեքիաթում հեքիաթի հերոսի փոխարեն իրեն է ներկայացնում, բայց ասում է հերոսի անունը։ Այսինքն նա իրեն հուզող վիճակը և հարցը դնում է հերոսի անվան տակ։ Նման կերպ կարող ենք երեխայի խնդիրը հասկանալ օրինակ երբ անավարտ պատմությունը առաջարկենք վերջացնել։ Մենք գիտենք, որ հեքիաթներում միշտ  առաջ է գալիս բարին և հաղթում չարին։ Հեքիաթի լեզուն հասկանալի է երեխային, քանի որ այնտեղ սահմանափակումներ չկան, կարող ենք խաղի հետ համատեղ կազմակերպել հեքիաթի կառուցումը, պատմումը։ Հեքիաթի միջոցով երեխան ծանոթանում է իրեն շրջապատող աշխարհին և մարդկանց։ Կարողանում է ստեղծել իրավիճակներ, որոնք կարող են անհավանական թվալ իրական կյանքում, զարգանում է երևակայությունը և աշխարհընկալումը։

Հեքիաթի միջոցով երեխան հասկանում է կյանքի տարբեր իրավիճակները, իրար հակասող մի շարք իրավիճակներ։ Հեքիաթում հանդիպում են աղքատ — հարուստներ, տգեղ – գեղեցիկներ, թույլ – ուժեղներ, վախկոտ – համարձակներ և երեխան լսելով առաջարկված հեքիաթը՝ իրեն պատկերացնում է գլխավոր հերոսի փոխարեն, իրեն բնորոշ հատկանիշներով։ Եթե տղա է, ապա քաջ, համարձակ, բարի, աշխատասեր։ Եթե աղջիկ է, ապա համեստ, գեղեցիկ, բարի և այլն։

Ծնողները, երեխաների հետ որևէ հարցի շուրջ խոսելու համար դժվարանում են, հաճախ չգիտեն ինչպես բացատրել որևէ թեմա, բայց կա շատ պարզ միջոց, որոնք մեծահասակները մոռացության են պատնել։ Դա հեքիաթն է, որի մեջ մեծահասակը ինքը պետք է երևակայի և ընկղմվի այդ հրաշքների աշխարհ։ Պետք է հասկանալ, որ երեխային այս աշխարհից  ավելի հեշտությամբ է ինֆորմացիա հասնում իր աշխարհի մասին։ Այստեղ երեխաները ձևավորում են իրենց « ես »ը, դառնում են ավելի անկաշկանդ, տրված և ստեղծված իրավիճակում հնարամտության ցուցաբերում, երեխան հույսը դնում է իր վրա և փորձում է ինքնուրույն լուծել խնդիրը։  Հեքիաթի ավարտից հետո կարող են հարցերի միջոցով կատարել ամփոփում, ինչպես նաև հոգեբանական մի ուրիշ ձև է, երբ երեխային տալիս ես հասկացածը թղթին հանձնել, թողնում ես նկարի իր երևակայությամբ։ Հարցեր կարելի է առաջադրել, թե ինչ կփոխեր հեքիաթում, ինչն էր ավելորդ,կամ ինչ կավելացներ երեխան։ Ըստ դրա կարող ենք կատարել մի շարք վերլուծություններ։

Հեքիաթաթերապիան համարվում է ամենահին հոգեբանական և մանկավարժական մեթոդներից մեկը։ Սա մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մարդուն բացահայտել իր ներքին ապրումները, գիտակցել դրանց ծագումը, հանդիպել դրանց դեմ առ դեմ և տալ տրամաբանական լուծում։ Սա միայն նախատեսված չէ մանուկների համար, սա մեթոդ է, որը օգտագործում են նաև մեծահասակների խնդիրների լուծման համար։

 

Մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչները ընդհանուր առմամբ նկարագրում են, թե ինչ պետք է իմանա և ինչ պետք է կարողանա անել երեխան որոշակի տարիքում։ Վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորիշիչների հիմքում ընկած է այն համոզմունքը, որ երեխաների ուսումնառությունը և զարգացումը բազմակողմանի է, քանի որ ֆիզիկական զարգացմանը զուգընթաց զարգանում է երեխայի խոսքը և լեզուն, զգացմունքները, սոցիալական շփման և իմացական կարողությունները։ Երեխաների առողջ, ներդաշնակ և համակողմանի զարգացման համար անհրաժեշտ է աշխատանքներ տանել նրա ֆիզիկական, իմացական, հուզական և սոցիալական ոլորտների հավասարաչափ զարգացման ուղղությանբ [1; էջ 11]։

 

ԳԼՈՒԽ  1 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

 

11 Նախադպրոցականի հոգեկանի զարգացումը և ծագող

հոգեբանական խնդիրները։

Տարիքային շրջաբաժանումները որոշ ժամանակաշրջանում հոգեբանության կառավարման խնդիրներից մեկն է եղել։ Յուրաքանչյուր հեղինակ յուրովի  է բաժանել  տարիքային փուլերը և յուրովի մեկնաբանություններ տվել։

Ռուս հոգեբաններից առաջին անգամ զարգացման ճգնաժամերի երևույթին անդրադարցել է Պ.Պ. Բլոնսկին( ըստ 119)։ Նա ճգնաժամերը բացատրում է ելնելով զարգացման դիալեկտիկական օրենքներից։ Ճգնաժամերը ըստ նրա, անցումային շրյաններ են, որոնց ընթացքում տեղի է ունենում թռիչք քանակական փոփոխություններից որոկականին։ Հեղինակը ճգնաժամային շրջանների երկու հիմնական բնութագիր է ներկայացնում․

1․Ծայրահեղ հուզականություն, նյարդայնություն, նյարդային համակարգի հեշտ խոցելիություն։

2․Անհավասարակշռված, բռնկուն վարք, տարօրինակ, այսինքն՝ օբյեկտիվ պայմաններով չհիմնավորված արարքներ (29․էջ 52)։ Միևնույն ժամանակ, ճգնաժամային տարիքներն առանձնացնելիս Պ. Բլոնսկին հիմնվում է տարբեր չափանիշների վրա։ Այսպես 3 տարեկանի ճգնաժամի համար բնութագրական է համարվում նևրոտիկ վարքը ( 29, էջ 52)։ 5 տարեկանի ճգնաժամի առանձնացման համար հիմք է ընդունվում այն, որ այս շրջանում կտրուկ աճում է երեխայի շարժունակությունը և հասարակական փորձը [ 5, էջ 8 ]։

Էրիկ Էրիկսոնի կողմից ստեղծված տեսություն, որում նկարագրվում են անձի զարգացման 8 փուլեր (տե՛ս աղյուսակ 1)։ Էրիկ Էրիկսոնի անձի զարգացման տեսության համար կենտրոնական է հանդիսանում  մարդու՝ իր կյանքի ընթացքում այդ փուլերով անցնելը։ Ըստ դրա անձը զարգանում է աստիճանաբար։ Յուրաքանչյուր հոգեսոցիալական փուլ ուղեկցվում է ճգնաժամով՝ անհատի կյանքի շրջադարձային պահով, որը ծագում է սահմանված մակարդակում՝ որպես սոցիալական պահանջների և հոգեսոցիալական չափահասության նվաճումների հետևանք։ Յուրաքանչյուր հոգեսոցիալական ճգնաժամ պարունակում է դրական և բացասական բաղադրիչներ։ Եթե խնդիրը մնում է չլուծված կամ ստանում է անբավար լուծում, զարգացող էգոյին հասցվում է վնաս, և նրա վրա կառուցվում է բացասական բաղադրիչ։ Եթե տվյալ փուլի համար կենտրոնական հանդիսացող խնդիրը բավարար չափով լուծվում է , ապա էգոն  իր վրա վերցնում է դրական բաղադրիչ։ Անձը պետք է կարողանա համապատասղան լուծումներ տալ յուրաքանչյուր ճգնաժամին, և այդ ժամանակ նա հնարավորություն կունենա մոտենալ հաջորդ՝ զարգացման փուլին ավելի հարմարված և հասուն [2]։

Աղյուսակ 1

 

Փուլ Տարիք Հոգեսոցիալական

ճգնաժամ

ՈՒժեղ կողմ
Օրալ – սենսորային Ծնունդից մինչև 1

տարեկան

Վստահություն –

Անվստահություն

Հույս
Մկանային -անալ 1 — 3 տարեկան Ինքնուրույնություն- Ամոթ, կասկած Կամքի ուժ
Լոկոմոտոր — գենիտալային 3 — 6 տարեկան Նախաձեռնողականություն — Մեղք Նպատակ
Լատենտ 6 -12 տարեկան Աշխատասիրություն — Թերարժեքություն Իրազեկություն
Պատանեկություն 12-19 տարեկան Էգո – ինքնություն – Դերային շփոթ Հավատարմություն
Վաղ հասունություն 20 -25 տարեկան  Ինտիմություն — Մեկուսացում Սեր
Միջին հասունություն 26 — 64 տարեկան Արդյունավետություն – Լճացում, անգործություն Հոգատարություն
ՈՒշ հասունություն 65 տարեկան — Մահ Էգո – ինտեգրացում — Հուսահատություն Իմաստություն

 

Վիգոտսկին դուրս է բերել ընդհանուր հոգեկանի երկու օրենք․

 

  1. Զարգացումը գնում է պարզից դեպի բարդ

2․ Բայց երբ կա որոշակի խնդիր ( օր՝․գլխուղեղային խաղտում ) առաջին հերթին տուժում են բարձր ֆունկցիաները։

 

Անձի զարգացում, տարիքային պարբերացում, տարիքային ճգնաժամեր

Վիգոտսկու տեսության մեջ կա երեք հասկացություն՝

  1. Ճգնաժամային տարիքային փուլեր
  2. Ստաբիլ տարիքային փուլեր
  3. Սենզիտիվ տարիքային փուլեր

Ճգնաժամերը միշտ կապված են նորագոյացությունների ձեռքբերման հետ։ Ճգնաժամային փուլերը անցումային են՝ մի ստաբիլ փուլից դեպի մյուս ստաբիլ փուլը։ Ճգնաժամային փուլերը ժամանակավոր բնույթ ունեն, այն իմաստով, որ դրանք չեն բնութագրում մարդու էությունը։ Դրանք անհրաժեշտ են կայուն որակների ձևավորման համար։ Օրինակ՝. Կամակորությունը և համառությունը․ կամակորությամբ հետագայում դրսևորվում է համառություն և ապա կամակորությունը հետ է գնում, վերանում է։ Երեխաների մոտ այս նորագոյացությունների իմաստը հակառակվելու մեջ է ուրիշներին, որպեսզի դրանով դրսևորվի երեխայի եսը։ Ճգնաժամային փուլը ամենաբուռն փուլն է, որը կարելի է ասել թափահարում է մարդուն, և տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բերում են ստաբիլության։

Յուրաքանչյուր փուլ պայմանավորված է ինչպես ներքին (ֆիզիոլոգիական, հոգեբանական ) այնպես էլ արտաքին սոցիալական գործոններով։ Սակայն ըստ տարիքի, այս երկու գործոնների կարևորությունը տարբեր է լինում ( օր՝․ 3 տարեկանի ճգնաժամի համար կարևոր են ներքին գործոնները, 7 տարեկանի ճգնաժամի դեպքում՝ արտաքինները )։

Ստաբիլ փուլերը ավելի երկարատև են։ Այստեղ նույնպես առաջանում են նորագոյացություններ։ Բայց սրանք չեն մարում, վերանում, այլ մնում են այն ձևով, ինչպես ստեղծվել են ( օր՝. խոսքը որպես նորագոյացություն համարվում է ստաբիլ փուլի ձեռքբերում )։ Անձի զարգացման տեսանկյունից ճգնաժամային փուլում ձևավորվում են անձնային որակները, իսկ ստաբիլ փուլում ընդհանուր հոգեկանն է զարգանում։

Սենզիտիվ փուլերը մտնում են ստաբիլ տարիքային փուլերի մեջ։ Սենզիտիվ նշանակում է՝ տվյալ տարիքն ունի հնարավորություն առավելագույնս զարգացնելու այս կամ այն հոգեկան ֆունկցիան։ Այսինքն՝ մարդը զգայուն է տվյալ ֆունկցիայի հանդեպ։ (Օր՝․մեխանիկական հիշողությունը շատ լավ է զարգանում 4-5 ̶տարեկանում, այսինքն՝ այս տարիքում երեխայի մոտ կենտրոնական տեղ ունի հիշողությունը, « երեխան մտածում է, քանի որ հիշում է »։ 12-13 տ․որպես հոգեբանական ֆունկցիա զարգանում է մտածողությունը՝ մտապատկերների, հասկացությունների միջոցով ) [ 4 ]։

Նախադպրոցական տարիքում (3- ից մինչև 7 տարեկանը) շարունակվում է երեխայի օրգանիզմի արագ հասունացումը։ Ընդանուր աճի հետ զուգընթաց տեղի է ունենում  հյուսվածքների և օրգանների անատոմիական ձևավորումն ու ֆունկցիոնալ զարգացումը։

Ֆիզիկական զարգացումը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ավելի մեծ ծավալի ինքնուրույն աշխատանքի և ուսուցման ու դաստիարակության պրոցեսում հասարակական փորցի նոր ձևերի յուրացման համար։

Նախադպրոցական տարիքը բնութագրվում է երեխայի զարգացման սոցիալական նոր իրադրության առաջացման։ Շրջապատող մարդկանց մեջ նախադպրոցականի գրաված տեղը էականորեն տարբերվում է այն տեղից, որը բնորոշ է վաղ մանկական տարիքի երեխայի համար։ Երեխան տարրական պարտականություններ է ձեռք բերում։ Նոր ձևեր է ստանում մեծերի հետ երեխայի ունեցած կապը։ Համատեղ գործունեությունը հերթափոխվում է մեծահասակների ցուցումների ինքնուրույն կատարմամբ։ Առաջին անգամ հնարավոր է դառնում քիչ թե շատ հետևողականորեն և ըստ որոշակի ծրագրի երեխային գիտելիքներ սովորեցնելը։ Սակայն, ինչպես ցույց է տվել Լ․Ս․Վիգոտսկին, այդ ծրագիրը կարող է իրագործվել միայն այն չափով, ինչ չափով այն երեխայի համար սեփական ծրագիր է դառնում։ Եթե նախադպրոցականի հաղորդակցումը աղյուսակային տեսքի բերենք, ապա այն հետևյալ տեսքը կունենա՝ (տե՛ս աղյուսակ 2)

 

 

 

Աղյուսակ 2

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ

ԵՐԵՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆ ՉՈՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ  ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ՀԻՆԳԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ
Չափորոշիչ Ցուցիչ Չափորոշիչ Ցուցիչ Չափորոշիչ Ցուցիչ
1. Երեխան սկսում է շփվել ծանոթ մեծահասակների հետ և հաստատում  վստահության վրա հիմնված հարաբերություններ 11 Ազատ հազորդակցվում է ծանոթ մեժահասակների հետ։ 1Երեխան հեշտությամբ շփվում  շանոթ մեծահասակների հետ։

 

11Ներգրավվում է խոսակցության մեջ։ 1 երեխան իրեն շրջապատող մեծահասակների հետ կարողնում է կառուցել փոխադարձ վստահութան և հարգալից վերաբերմունքի վրա հիմնված հարաբերություններ։ 11Ինքն առաջինն է սկսում խոսակցությունը, հարցերով դիմում է ծանոթ մեծահասակներին (հարևան, բժիշկ, խանութի վաճառող և այլն)։

12Հիմնական խնամակալների և իր համար նշանակալի այլ մեծահասակների հետ հարաբերություններ հաստատելիս վստահուոթյուն է դրսևորում։

 

12 Ընդունում է իր համար նշանակալի մեծահասակների (բարեկամների, հարևանների) ընկերակցությունը։ 2Երեխան ենթարկվում է մեծահասակների հետ շփման ընդունված նորմերին։ 21Մեծահասկաի ուշադրությունը գրավում է համապատասխան գործողությունների կամ բառերի միջոցով։
13Ընդունում է մեծահասակների կողմից ցուցաբերվող աձաջարկությունը և ուղղորդումը։

 

3 Երեխան հեշտությամբ շփվում է իր հասակակիցների հետ։ 31 Առաջարկում է իր օգնությունը ուիրիշ երեխաներին։

 

 

 

 

Նախադպրոցական տարիքի էական առանձնահատկություններից մեկը տարեկիցների հետ որոշակի փոխհարաբերությունների հաստատումը և « մանկական հասարակության» ստեղծում է։ Այլ մարդկանց նկատմամբ երեխայի սեփական ներքին դիրքորոշումը բնութագրվում է սեփական «ես»-ի և արարքների գիտակցվածության աճով, մեծերի կյանքի, գործունեության ու փոխհարաբերությունների նկատմամբ ցուցաբերվող հսկայական հետաքրքրությամբ։ Արդեն նախադպրոցական տարիքի սկզբում երեխայի և չափահասի միջև ծագում են սկզբունքորեն նոր փոխհարաբերություններ։ Երեխան սկսում է իրեն առանձնացնել մեծահասակներից։ «Ես ուզում եմ» արտահայտության հաճախակի օգտագործումը ցույց է տալիս, որ երեխան գիտակցում է իր ցանկությունը։ « Ահա՜ ես » ­­- ասում է նա՝ ցույց տալով իր լուսանկարը։ Իր անձը առանձնացնելով, տարբերակելով որպես ինքնուրույն մարդկային էակի, երեխան սկսում է գիտակցել նաև, որ իր գործունեությունը ևս տարբեր է չափահասի գործունեությունից։ Երեխան կարծես հեռանում է չափահասից և ընկալում է նրան որպես ընդօրինակման օբյեկտի։ Նա ձգտում է գործել « մեծի նման »։ Սեփական վարքը ըստ չափահասների վարքի կողմնորոշելը երեխայի գործողությունները դարձնում է կամածին, քանի որ այդ դեպքում բախվում են առնվազն երկու ցանկություններ․ գործել անմիջականորեն, այնպես, ինչպես ինքնաբերաբար կստացվի և գործել ըստ նմուշի, մեծահասակի պահանջներին համապատասխան։ Նախադպրոցական տարիքում ձևավորվում են առաջին էթիկական չափանիշները և դրսևորվում է վարքի նոր տիպ, որը կոչվում է անձնային վարք։ Հոգեբանության մեջ անձի փաստական կազմավորումը կապվում է դրդապատճառների փոխադարձաբար կապված համակարգի զարգացման հետ։ Դրդապատճառների փոխադարձ կախվածության հետ են կապված այնպիսի երևույթներ, ինչպես բացասական հուզական վերաբերմունքի հաղթահարումը և կամային ճիգերը , որոնց խնդիրը հուզականորեն գրավիչ նպատակի ձեռք բերումն է։ Նախադպրոցական տարիքի ընթացքում առաջանում են նորանոր դրդապատճառներ։ Որպես այդպիսիք կարող են հանդես գալ գործունեության հաջողությունը կամ անհաջող ավարտը, հենց գործունեության բովանդակությունը և այլն։ Առաջացող դրդապատճառները ոչ թե պարզապես «շարվում են իրար կողքի», այլ տարատեսակ հարաբերությունների մեջ են մտնում միմյանց հետ։ Դաստիարակության կոնկրետ պայմաններից կախված առաջատար կարող են դառնալ այնպիսի դրդապատճառներ, ինչպիսիք են․ պատվասիրությունը, գործունեության հասարակական նշանակությունը կամ այդ գործունեության բովանդակության նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը։       Մարդկային փոխհարաբերությունների համակարգում ունեցած նոր տեղը նախադպրոցականին մեծ ինքնուրույնություն է տալիս։ Առանձնանալով չափահասներից, երեխան ակտիվ հարաբերությունների մեջ է մտնում հասակակիցների հետ։ Այդ փոխհարաբերությունները տեղի է ունենում խաղի ժամանակ։ Երեխայի կամքի ձևավորման գործում խաղի նշանակությունը այն է, որ այս պրոցեսում երեխան սովորում է գործել ընդունված դերին համապատասխանող հասարակական և բարոյական պարտավորություններից ելնելով։ Օրինակ, իր վրա բուֆետապանուհու դեր վերցնելով, հինգ տարեկան աղջիկը ինքը չի ուտում այն թխվածքը, որը վաճառում է։ Խաղային գործունեությունը իմաստ է հաղորդում երեխայի կամային ճիգերին։ Խաղային մոտիվացիայի դեպքում առաջադրանքը ավելի արդյունավետ կերպով է կատարվում։ Խաղային իրադրության մեջ երեխայի համար ավելի հեշտ է կառավարել իր վարքը։ Օրինակ, նա ի վիճակի է լինում տևականորեն ժամապահի կեցվածք ընդունել, քանի որ հենց այդ կեցվածքի պահպանումն է կազմում նրա դերի բովանդակությունը։   [3, էջ 76-80]։

Տարիքային ճգնաժամերի հիմնախնդիրը կարևորվում է նաև մանկավարժական տեսանկյունից։ Ճգնաժամային շրջաններում մարդու զարգացումը տարբերվում է կայուն շրջաններից, հետևաբար պահանջում է մանկավարժական այլ մոտեցումներ։ Բազմաթիվ  հեղինակներ (Ա. Լեոնտև, Դ. Էլկոնին և ուրիշներ ) գտնում են, որ հենց սխալ մանկավարժական մոտեցումների հետևանքով են սրվում ճգնաժամերը, ինչն էլ իր հերթին բացասական հետևանքներ է ունենում անձնավորության զարգացման գործընթացի վրա [5,էջ 7]։

Վիգոտսկին հոգեկան զարգացումը համարում է ոչ թե էվոլյուցիոն, այլ ռևոլյուցիոն գործընթաց, որի ժամանակ կայուն, հանդարտ, էվոլյուցիոն շրջաններն ընդհատվում են զարգացման ճգնաժամային փուլերով։ « Այդ շրջաններում,‑ գրում է նա ,‑ հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում ( մի քանի ամիս, մեկ տարի, ամենաշատը երկու տարի ) երեխայի անձնավորության մեջ կտրուկ, արմատական տեղաշարժեր, փոփոխություններ, բեկումներ են տեղի ունենում » (43,էջ 249)։

Ճգնաժամային շրջանը, ըստ Վիգոտսկու, անցնում են բոլորը․ ավելին, խոսելով 3 տարեկանի ճգնաժամի մասին նա գրում է ․ « Եթե ճգնաժամը ինչ – ինչ պատճառով թույլ է արտահայտվում, ապա դա հանգեցնում է հաջորդող տարիքում երեխայի անձնավորության աֆեկտիվ և կամային ոլորտների զարգացման հապաղելուն »( 43, էջ 253)։ Վիգոտսկին սխալ է համարում ճգնաժամային տարիքները միայն բացասական տեսանկյունից դիտարկելը։ Ճգնաժամի ընթացքում երեխան կորցնում է իր նախկին հետաքրքրությունները, նյարդային է դառնում, խաթարվում են միջանձնային հարաբերությունները, յուրահատուկ հետզարգացում է տեղի ունենում․ «Այնուամենայնիվ, ̶  գրում է նա, ̶  մեծագույն սխալ կլինի կարծել, թե դրանով սպառվում է ճգնաժամային տարիքների նշանակությունը։ Զարգացումը երբեք չի դադարեցնում իր ստեղծագործ աշխատանքը և ճգնաժամային շրջաններում էլ մենք տեսնում ենք զարգացման կառուցողական գործընթացներ։

Ավելին այդ տարիքներում այդքան վառ դրսևորվող անկումային գործընթացները ենթարկվում են անձնավորության զարգացման դրական, կառուցողական գործընթացներին, դրանցից անմիջական կախման մեջ են գտնվում և դրանց հետ միասին անբաժանելի ամբողջություն են կազմում։ Նշված շրջաններում դեստրուկտիվ աշխատանքն իրականանում է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է անձնավորության հատկությունների և գծերի զարգացման համար։ Փաստական հետազոտությունները ցույց են տալիս, որ բեկումնային շրջաններում զարգացման նեգատիվ բովանդակությունն անձնավուրության դրական փոփոխություններն են կազմում ցանկացած ճգնաժամային տարիքի գլխավոր իմաստը » (43, էջ 253)։ Վիգոտսկին փորձում է բացահայտել այդ դրական տեղաշարժերը․ օրինակ 7 տարեկանի ճգնաժամի ժամանակ, ըստ նրա, աճում է երեխայի ինքնուրույնությունը, դեռահասության շրջանում ճգնաժամն ուղեկցվում է ինտելեկտուալ զարգացմամբ [ 5, էջ 8-10]։

 

 

 

 

 

 

 

 

 

12 Հեքիաթները որպես նախադպրոցականի հոգեկան խնդիրների հաղթահարման միջոց

Բոլոր երեխաները , առանց բացառության, սիրում են հեքիաթներ։ Երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է ընտրել հաղորդակցման նրանց լեզուն և մեթոդերը, այսինքն՝ խոսել նրանց լեզվով։ Այդ պատճառով հեքիաթները երեխաների հետ շփման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է համարվում։ Զարմանալի է, բայց հեքիաթը համարվում է երեխայի հոգեկան զարգացման համար այնպիսի անհրաժեշտ էտապ, ինչպիսին է խաղը։ Հենց մանկական հեքիաթով է սկսում երեխայի ծաոթությունը աշխարհի և մարդկանց փոխհարաբերություննրի հետ։ Ցանկացած հեքիաթ պատմույթուն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող հիմնական օրենքների մասին։ Հեքիաթի լեզուն հասկանալի է երեխային։ Հեքիաթը երեխայի առջև լուրջ տրամաբանական խնդիրներ չի դնում։ Մանկական հեքիաթը առաջարկում է պատկերներ, որոնք նրան շատ հետաքրքիր են իսկ կենսականորեն՝ անհրաժեշտ, ինֆորմացիան յուրացվում է աննկատ, ինքն իրեն։ Բայց այդ՝ հեքիաթի շնորհիվ երեխան ձեռք է բերում իր համար բոլորովին նոր հոգեկան ակտիվություն, կարողություն, երևակայական իրավիճակներում մտածածին գործելու, իսկ այս ունակությունը հիմք է հանդիսանում ցանկացած ստեղծագործական գործութնեության համար։

Հեքիաթներում իրար են բախվում չարն ու բարին, ագահությունը, համարձակությունն ու վախկոտությունը, գթասրտությունը ու դաժանությունը։ Դրանք երեխային ասում են, որ աշխարհը բավականին բարդ ու հակասույուններով լի է և որ այնտեղ բավականին անարդարւթյուններ և չարություններ կան, բայց միևնույն ժամանակ առկա է ուրախությունն ու հավատը։ Իսկ ամենագլխավորը, որ հեքիաթները սովորեցնում են երեխային այն, որ եթե մարդը չի հանձնվում, այլ պայքարում է իր երջանկության համար, ապա նա անպայման հաղթում է։ Լսելեվ հեքիաթը՝ երեխան ակամա այնտեղ գտնում է իր կյանքին համապատասխան իրավիճակներ, փորձում է իրեն նույնացնել համարձակ և քաջարի հերոսների հետ՝ նրանց հետ ճաշակելով հաղթանակի բերկրաքը։

Երեխաների հետ շփվելով հեքիաթների օգնությամբ մենք կարող ենք հասկանալ, թե ինչն է գրավում այդ հքիաթային սյուժեում երեխային , ինչ հեքիաթային հերոս է բոլորից շատ դուր գալիս նրան, ինչու է նա ընտրում հենց այդ հեքիաթը։ Ժամանակի հետ երեխայի հետաքրքրությունն այս կամ այն հեքիաթի նկատմամբ փոխվում է և դա նշանակում, որ երեխան մեծանում է, զարգանում և իր առջև դնում կենսական խնդիրներ։ Երբեմն մեծահասակները ցանկանալով երեխայի հետ խոսել իրենց դժվարությունների մասին կամ ինչ-որ բան հուշել, դժվարանում են համապատասխան բառեր գտնել։ Վախենում են, որ երեխան ճիշտ չի հասկանա իրենց։ Այսպիսի իրավիճակից․ հարկավոր է, որ մեծահասակը ինքը ընկղմվի երևակայության և կախարդանքի աշխարհը, որտեղ երեխան իրեն զգում է ավելի ազատ և հասկացված, մի զարմանահրաշ աշխարհ, որտեղ հնարավոր են ամենաանկանխատեսելի և աներևակայելի իրադարձություններ ու հրաշքներ։ Այս աշխարհից երեխան ավելի հեշտությամբ է ինֆորմացիա ստանում իր աշխարհի մասին։ Հարկ է նշել, որ երևակայությունը երեխաների համար համարվում է ամենալավ ձևը՝ վերլուծելու իրեն շրջապատող աշխարհը։ Դա նրանց լեզուն է, որը մենք մեծերս, հաջողությամբ մոռացության ենք մատնել։ Նշանակում է՝ անհրաժեշտ է վերհիշել այն, իսկ այդ գործում ամենալավ օգնականը հեքիաթային պատմություններն են։

Հեքիաթների հետ շփվելիս երեխաների մոտ ձևավորվում է «ինքնօգնության մեխանիզմ»։ Նրանք հասկանում են , որ կոնֆլիկտների լուծման համար պետք է ուժ փնտրել ոչ թե դրսից, այլ իրենց մեջ։ Հեքիաթները երեխաներին հնարավորություն են տալիս ծանոթանալ, ձեռք բերել կյանքի դժվար իրավիճակներից դուրս գալու մի քանի տարբերակներ։ Պետք է երեխաների համար հեքիաթները ընթերցեն ծնողները։ Եթե նույնիսկ երեխան կարդալ գիտի, անհրաժեշ՛տ է կարդալ նրանց համար։ Կարդալով հեքիաթը՝ անհրաժեշտ է ուշադիր լինել, և հետևել , թե ինչպե՞ս է երեխան լսում, ին՞չ արձագանքներ ունի։ Այն կարող է օգնել՝ հասկանալու, որքանով է երեխայի համար տվյալ հեքիաթը կարևոր և նշանակալից։ Կարդալու ընթացքում կարելի է երեխային խնդրել հայտնել իր կարծիքը։ Կուզենա՞ նա ինչ-որ բան փոխել, ավելացնել։ Կարելի է հեքիաքի ավարտից հետո երեխայի հետ քննարկել  այն՝ լսելով նրա կարծիքը։ Քննարկումից հետո կարեի է խնդրել, որ երեխան նկարի հեքիաթը։ Նկարելը համարվում է կարևոր գործոն, որը որոշ չափով հանգստացնում և լիցքաթափում է երեխային։ Կարելի է նաև հեքիաթը բեմադրել։

Ե․Գոգիաշվիլին [ 9, էջ 28 ] ուսումնասիրելուվ վրացական ժողովրդական հեքիաթները, եկել է այն եզրակացության, որ « Հեքիաթներում հետաքրքիր է այն փաստը, որ կենդանին և մարդը ոչ միայն փոխադարձ երախտագիտություն են արտահայտում, այլ հարգում են միմյանց իրավունքները », կամ «Կախարդական հեքիաթներում մարդը հանդես է գալիս բնության  ( կենդանիներին)  ընկեր և նրա ( նրանց ) նկատմամբ ոչ թե վախի, այլ սիրո զգացում է տածում։ Հենց դա է ապահովում հեքիաթների երջանիկ ավարտը» [ 9, էջ 30]։  Ի տարբերություն Ե․Գոգիաշվիլու՝ մենք հեքիաթում հանդիպող կենդանիներին ոչ թե ողջ բնության հետ ենք նույնականացնում, այլ դիտարկում ենք որպես նրա մեկ մասնիկը։

Անգնահատելի է հրաշապատում հեքիաթների կարևորությունը երեխայի անձի ձևավորման գործում։ Դա են հաստատում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների տեսակետները․

«Երեխան հեքիաթից, տվյալ իրավիճակից, կյանքի յուրաքանչյուր իրադարձությունից վերցնում է այն, ինչը նրան հետաքրքրում է, ինչի կարիքը նա ունի, ոչ մի րոպե չընդատելով ընտրելու աշխատանքը»։ ՈԻրիշ ինչի՞ համար է նրան անհրաժեշտ հեքիաթը։ Նրա համար, որպեսզի ստեղծի իր բանականության կառուցվածքը, հաստատի տարբեր բնույթի կապեր․ «ես և մյուսները»,«ես և առարկաները»։ Հեքիաթը նրան անհրաժեշտ է, որպեսզի իր համար պատկերացում ստեղծի տարածության («հեռու-մոտիկ») և ժամանակի («վաղուց-հիմա», «սկզբում-հետո», «երեկ-այսօր-վաղը») մասին» [ 17, էջ 148]։

«Մեր օրերում երեխաները լուրջ վնասներ են կրում, քանի որ նրանցից շատերը հնարավորություն չունեն ծանոթանալու հրաշապատում հեքիաթների հետ։ Մեծամասամբ երեխաները ծանոթանում են հեքիաթների փքուն ու պարզեցված տարբերակին, որոնք թուլացնում են դրանց ներգործության ուժը և զրկում խորքային նշանակությունից» [20, էջ 42-43]։  Նույն եզրահանգման է եկել  նաև Կ․ Դ․Ուշինսկին՝ Բ․ Բեթլհեմից մոտ հարյուր տարի առաջ․ «ՈՒշինսկին դաստիարակչական առումով հեքիաթները շատ ավելի բարձր էր դասում, քան մանկական գրականության մյուս բոլոր ժանրերը։ Եվ այդ սկզբունքից ելնելով՝ նա իր կազմած դասագրքերում մեծ տեղ էր տալիս հեքիաթներին» [ 4, էջ20]։

«Հենց մանկական հեքիաթներով է սկսվում երեխայի ծանոթությունը աշխարհի և մարդկանց փողհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող հիմնական օրենքների մասին։ Հեքիաթի լեզուն հասկանալի է երեխային» [5, էջ 3]։

Երեխայի համար հրաշապատում հեքիաթների կարևորության, նշանակության մասին կարելի է խոսել անվերջ։ Միանշանակորեն համակարծիք ենք որոշ հետազոտողների վերջնական եզրակացություններին՝ հեքիաթների դերը երեխաների զարգացման և առողջ հոգեկերտվածք ձևավորելու համար անգնահատելի և անփոխարինելի են։

 

 

 

13 Հեքիաթաթերապիան և դրա կիրառումը

 

    Հեքիաթաթերապիան համարվում է ամենահին հոգեբանական և մանկավարժական մեթոդներից մեկը։ Հեքիաթաթերապիան հոգեթերապիայի մեթոդ է , որը հեքիաթի հորինման, ընթերցանության և վերլուծության օգնությամբ օգնում է անձին բացահայտել իր ներքին ապրումները և գիտակցել դրանց ծագումը։ Այն ուղղված է օգնելու մարդկանց՝ հասկանալու սեփական անձը, հասկանալու մարդկային շփումներով ու ազատության զգացումով լի իմաստավորված և ուրախ կյանքի։ Հեքիաթաթերապիան նախատեսված չէ միայն երեխաների համար, չնայած որ այն կարելի է անվանել մանկուկների համար նախատեսված մեթոդ, որովհետև հեքիաթները ուղղված են յուրաքանչյուր մարդու մաքուր և մանկական սկզբին։

Հեքիաթաթերապիան տալիս է հնարավորություն խաղարկել հիմնական կյանքի իրավիճակները անձի համար անվտանգ ռեժիմում, որի արդյունքում օգնում  է հասկանալ ինքն իրեն, ակտիվացնել իր ներքին ռեսուրսները։ Այն օգնում է բացահայտել անձի պոտենցիալը և ակտիվացնել այն գիտելիքները, որոնք օգնում են հենց այդ պրոբլեմի լուծման գործում, այն փոխանցման պրոցես է, հեքիաթային իրադարձություն և դրանց լուծումը՝ իրական կյանքում։

Երբ սկսում ես վերլուծել հեքիաթները, պարզվում է, որ հեքիաթային պատմությունները պարունակում են ինֆորմացիա կյանքի պրոցեսների դինամիկաների մասին։ Հեքիաթում կարելի է գտնել մարդկային ողջ պրոբլեմների լրիվ ցուցակը և դրանց լուծման պատկերավոր ձևերը։

Հեքիաթաթերապիան որպես հոգեբանական մեթոդ երեխաների հետ աշխատանքում ունի իր տարիքային սահմանափակումները։ Երեխան պետք է հստակ պատկերացում ունենա այն մասին, որ գոյություն ունի հեքիաթային իրականություն, որը տարբեր է գոյություն ունեցող իրականությունից։ Սովորաբար այսպիսի տարբերակման հմտությունը ձևավորվում է երեխայի մոտ 3,5-4 տարեկանում, չնայած, անպայմանորեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել երեխաի զարգացման անհատական առանձնահատկությունները։

Հեքիաթային սյուժեները տարաբնույթ են։ Կախված սյուժեից և գործող անձից՝կարելի է առանձնացնել հեթիաթների մի քանի խմբեր։

Հեքիաթներ կենդանիների մասին, կենդանիների և մարդկանց փոխհարաբերությունների մասին։  3-5 տարեկան երեխաների համար ավելի մոտ և հասկանալի են կենդանիների մասին հեքիաթները։ Այդ տարիքում  երեխաները հաճախ իդենտիֆիկացնում են իրենց կենդանիների հետ հեշտությամբ կերպարանափոխվում են, կրկնօրինակում կենդանիների վարքը։ Այդ պատճառով կենդանիների մասին հեքիաթները ավելի լավ կարող են օգնել փոքրիկներին՝ կյանքի փորձը փոխանցելու համար։

 

Կախարդական հեքիաթներ

Սկսած  5,5 տարեկանից երեխան իրեն իդենտիֆիկացնում է մարդկային կերպարերի՝ արքայազների , թագուհիների, հրաշագործների, զինվորների և այլոց հետ։ Տարիքի հետ երեխայի մոտ ավելի մեծանում է հետաքրքրությունը հեքիաթների հանդեպ։ Նա սկսում է ընթերցել հեքիաթներ, պատմություններ՝ տարբեր կերպարների մասին՝ փորձելով կրկնօրինակել վարքային տարբեր մոդելներ և դերեր։

Սարսափ հեթիաթներ

Հեքիաթներ չար ուժերի, կախարդների, գերբնական ուժերի մասին ։ Որպես  կանոն, 6 տարեկանից սկսած, երեխաները սկսում են ինտենսիվ կարդալ և միմյանց պատմել հեքիաթ-սարսափներ։ Հեքիաթ- սարսափների և չար ոգու մասին պատմությունների միջոցով երեխաները մասամբ վերապրում են իրենց վախերը։       Դրանք կարելի է օգտագործել երեխաների և դեռահասների խմբերում սթրեսակայունության բարձրացման և լարվածության թուլացման համար։ Այս դեպքերում սովորաբար երկու կանոն է մտցվում՝ պատմությունները պետք է պատմել վախազդու ձայնով՝ ձգելով ձայանվորները խոսքը երկարացնելով։

 

Կենցաղային հեքիաթներ

Այստեղ հաճախ պատմվում է ընտանեական կյանքի դժվարությունների, կոնֆլիկտային իրավիճակների լուծման ձևեր։ Այդ իսկ պատճառով, դրանք անփոխարինելի դեր են խաղում ընտանեական խորհրդատվության և այն դեռահասների հետ աշխատանքում, որոնք խնդիրներ ունեն ընտանեկան փոխհարաբերություններում։

 

Դիդակտիկ հեքիաթներ

Դրանք ստեղծվում են մանկավարժների կողմից՝ ուսւոմնական նյութը ամրապնդելու նպատակով, որոնց ժամանակ աբստրակտ սիմվոլները/ թվեր, բառեր, ձայներ թվաբանական գործողություններ և այլն/ կենդանանում են, ստեղծվում է աշխարհի հեքիաթային պատկեր, որտեղ նրանք ապրում են։

Դիդակտիկ հեքիաթները կարող են բացահայտել որոշակի գիտելիքերի կարևորությունը և իմաստը։ Դիդակտիկ հեքիաթների ձևով կարելի է ներկայացնել ուսւմնական առաջադրանքներ։

Դիդակտիկ հեքիաթների ալգորիթմը հետևյալն է․

1․ Մուտք հեքիաթների աշխարհ, որտեղ ապրում է կենդանացած սիմվոլը։ Պատմություն՝ այդ աշխարհի սովորույթների , օրենքների մասին։

2․ Բարեկեցության ջախջախում, խախտում։ Քանդողի դերում կարեղ են հանդես գալ չար հեքիաթային հերոսները / վիշապ, կախարդ/, տարերային աղետները/քամի , փոթորիկ/, ծանր  հուզական վիճակներ/տխրություն, թախիծ, մենակություն։

3․ Դիմում երեխային։ Պարզաբանվում է , որ միայն մարդը , որն ունի խանդավառ սիրտ և գիտելիքներ, կարող է ամեն ինչ փրկել։ Դրա համար, որպեսզի վերականգնվի աշխարհը, պետք է կատարվի որոշակի աշխատանք։

 

Հոգեշտկողական հեքիաթներ

Այսպիսի հեքիաթները ստեղծվում են երեխայի վարքի վրա նրբորեն ներգործելու համար։ Շտկման տակ այստեղ պետք է հասկանալ երեխայի անարդյունավետ վարքի ձևերի փոխարինումը առավել արդյունավետ ձևով, ինչպես նաև երեխային պետք է բացատրել տեղի ունեցածի իմաստը։

Պետք է նշել, որ հոգեշտկողական հեքիաթների կիրառումը խորհուրդ է տրվում իրականացնել մինչև 11-13 տարեկանը։ Հոգեշտկողական հեքիաքի ստեղծման համար կարելի է օգտագործել հետևյալ ալգորիթմը․

1․ Երեխայի տարիքին, սեռին, բնավորությանը համապատասխան հեքիաթային հերոսների ընտրություն։

2․ Հեքիաթային հերոսի կյանքը պետք է նկարագրվի այնպես, որ երեխան գտնի նմանություն իր կյանքի հետ։

3․ Տեղափոխել հերոսին իրական պրոբլեմի հետ կապված հեքիաթային իրավիճակ։ Նկարագրել հերոսի բոլոր ապրումները այդ իրավիճակում։

4․ Հերոսը սկսում է ելք փնտրել ստեղծված իրավիճակից, կամ էլ իրավիճակն ավելի է խորանում և սրվում՝ այն տանելով տրամաբանական ավարտ, որը և հերոսին մղում է փոփոխությունների։ Հերոսը կարող է հանդիպել այլ էակների, որոնք նմանատիպ իրավիճակներում կարողացել են ելք գտնել կամ էլ հանդիպել իմաստունի, որը բացատրում է կատարվածի իմաստը։ Պետք է հերոսին , հեքիաթի իրադարձության միջով, ցույց տալ ստեղծված իրավիճակը տարբեր տեսանկյուններից և առաջարկել վարքի այլընտրանքային ձևեր։

5․ Հերոսը հասկանում է իր սխալերը, ընդունւոմ դրանք և կանգնում փոփոխությունների ուղղու վրա։

Ստեղծելով հոգեշտկողական հեքիաթներ, պետք է հաշվի առնել երեխայի (վատ) վարքի հիմնական հոգեբանական պատճառները, դրանցից են․

1․ Սեփական անձի հանդեպ ուշադրություն գրավելու հատկություն։ Այս դեպքում հեքիաթում պետք է ընդգրկել ուշադրությունը գրավելու սոցիալապես ընդունելի դրական մոդելներ։

2․ Մեծերին, հասակակակիցներին իրավիճակները իշխելու ցանկություն։ Այս դեպքում պետք է առաջարկել  լավ առաջնորդին բնորոշ որակների դրական մոդել։

3․ Ինչ-որ բանի համար մեծին վրեժխնդիր լինելու ցանկություն։

4․ Վախեր, տագնապներ, անհաջողություններ ամենատարբեր պատճառներով, այդ դեպքում շտկողական հեքիաթում հերոսի վախի հաղթահարման համար աջակցություն է ցուցաբերվում։

5․ Չափի զգացումը բավարար ձևավորված չէ։ Այս դեպքում հոգեշտկողական հեքիաթը կարող է իրավիճակը հասցնել աբսուրդի, ցույց տալով հերոսների արարքների հետևանները, վարքի ընտրությունը  թողնելով երեխայի վրա։

6․   Պրոբլեմներ՝ կախված տարիքային առանձնահատկություննների հետ։

 

Հոգեթերապևտիկ հեքիաթներ

Դրանք այն հեքիաթներն են, որոնք թափանցում են հոգու խորքը, բժշկում հոգին և բացահայտում տեղի ունեցող իրադարձությունների խորիմաստությունը։ Պատմություններ, որոնք օգնում են հասկանալ կատարվածը այլ տեսանկյունից։

Այսպիսի հեքիաթները ոչ միշտ են միանշանակ և միշտ չէ, որ երջանիկ ավարտ են ունենում, բայց բավականին խորաթափանց են և նպաստում են անձի աճին։

Շատ հոգեթերապևտիկ հեքիաթներ նվիրված են կյանքի և մահվան խնդիրներին։ Այսպիսի հեքիաթները օգնում են այն դեպքերում, երբ մնացած հոգեբանական տեխնիկաները անզոր են, այն դեպքերում, որտեղ պետք է անցնել փոխհարաբերությունների և իրադարձությունների փիլիսոփայական կողմին [6, էջ 6-9]։

 

 

Գլուխ 2  Հետազոտական աշխատանք

 

 

21 Հեքիաթների օրինակներ և կիրառման

նկարագրությունը

 

1 Ինչպես փոքրիկ կենգուրուն դարձավ ինքնուրույն

Տարիք 3 – 4 տարեկան

ՈՒղղվածություն – Մորից բաժանման վախ, տագնապ, անհանգստություններ՝ կապված միայնության հետ։

 

Կար-չկար մի մեծ կենգուրու: Մի անգամ նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ կենգուրուն. ծնվեց նրա փոքրիկ կենգուրու բալիկը: Սկզբում փոքրիկ կենգուրուն շատ թույլ էր և փոքրիկ, այդ պատճառով մայրիկը նրան պահում էր իր փորի վրա գտնվող պայուսակում: Այնտեղ՝ մայրիկի պայուսակում, փոքրիկը իրեն շատ հարմարավետ և ապահով էր զգում: Երբ նա ուզում էր խմել, մայրիկը նրան համեղ կաթ էր տալիս, իսկ երբ ուզում էր ուտել, մայրիկը նրան գդալով համեղ ապուր էր տալիս: Հետո փոքրիկը քնում էր, և այդ ժամանակ մայրիկը ժամանակ էր ունենում, որպեսզի զբաղվի տնային գործերով, ճաշ պատրաստի:

Բայց երբեմն, երբ փոքրիկ կենգուրուն արթնանում էր և իր կողքին չէր գտնում մայրիկին, վախենում էր: Այդ ժամանակ նա բարձրաձայն լացում էր և գոռում, մինչև որ մայրիկը չէր մոտենում և նրան նորից իր պայուսակի մեջ պահում:

Երեկոյան նա մայրիկի հետ հյուր գնաց: Այնտեղ ուրիշ երեխաներ կային. Նրանք ուրախանում էին և խաղում: Նրանք փոքրիկին կանչեցին իրենց հետ խաղալու, բայց փոքրիկ կենգուրուն վախենում էր լքել մայրիկի պայուսակը և ամբողջ ժամանակ այնտեղ նստեց:

Ողջ երեկոյի ընթացքում մայրիկին մոտենում էին մեծահասակները և հարցնում էին, թե ինչո՞ւ կենգուրուն այդքան մեծ է, բայց վախենում է դուրս գալ մայրիկի պայուսակից և գնալ խաղալու մյուս երեխաներ մոտ:

Օրեցօր մայրիկի պայուսակը ավելի ու ավելի նեղ էր և անհարմար էր դառնում: Փոքրիկ կենգուրուն շատ էր ուզում վազվզել տան շրջակայքում գտնվող մարգագետնում, խաղալ հարևան տղաների և աղջիկների հետ, բայց այնքան սարսափելի էր մայրիկից հեռանալը:

Մի անգամ առավոտյան մայրիկ կենգուրուն խանութ էր գնացել, երբ փոքրիկը արթնացավ ու տեսավ, որ մենակ է, սկսեց լաց լինել, բայց մայրիկը չէր գալիս:

Հանկարծ նա պատուհանից տեսավ հարևանի տղաներին, որոնք խաղում էին։  Նրանք վազվզում էին, բռնոցի խաղում և ուրախանում: Նրանք շատ ուրախ էին: Փոքրիկ կենգուրուն դադարեց լաց լինելուց և վճռեց, որ ինքը նույնպես կարող է ինքնուրույն, առանց մայրիկի լվացվել, հագնվել և գնալ երեխաների մոտ:

Շուտով մայրիկը վերադարձավ և գովեց նրան, ասաց, որ նա համարձակ և ինքնուրույն երեխա է:

Այժմ մայրիկը ամեն առավոտ կարող է աշխատանքի, խանութ գնալ. չէ՞ որ փոքրիկ կենգուրուն այլևս չի վախենում մենակ մնալուց: Նա գիտի, որ մայրիկը ցերեկը պետք է աշխատի, իսկ երեկոյան անպայման տուն կվերադառնա իր սիրելի կենգուրուի մոտ [6; էջ 14‑15]։

 

 

2Հեքիաթ ոզնի Վիտյայի մասին

Տարիքը  4 – 5 տարեկան

ՈՒղղվածություն  — Դժվարություններ հասակակիցների հետ փողհարաբերություններում, թերարժեքության զգացում։

 

Մի անտառում՝ հին սոճու տակ, իր փոքրիկ բնում, ապրում էր Վիտյա ոզնին: Նա փոքրիկ, գորշ ոզնի էր՝ ծուռ թաթերով և մեջքի վրա բազմաթիվ փշերով: Վիտյան իրեն շատ վատ էր զգում անտառում: Կենդանիներից ոչ ոք չէր ուզում նրա հետ ընկերություն անել:

-Նայի՛ր՝ ինչպիսի գեղեցիկ և փափկամազ պոչ ունեմ: Մի՞թե կարող եմ ընկերություն անել այնպիսի փշոտի հետ, ինչպիսին դու ես,- ասում էր աղվեսը ոզնուն:

-Դու չափազանց փոքր ես, ես պատահաբար կարող եմ քեզ ճզմել,- մրթմրթում էր արջը:

-Դու այնքան անշնորհք ես, չես կարող թռչկոտել ինձ հետ, վազվզել ինձ նման,- ասում էր նապաստակը:

-Դու ոչ ձայն ունես, ոչ լսողություն: Ճահճի գորտերը քեզանից լավ են երգում,- նրա ականջին փսփսում էր սոխակը:

Խեղճ ոզնին իրեն վիրավորված էր զգում, երբ լսում էր նման խոսքեր: Նա երկար նստում էր հին անտառային լճակի ափին և նայում էր ջրի մեջ իր արտացոլմանը: «Դե՛, ինչո՞ւ եմ ես այսքան փշոտ և անշնորհք, ինչո՞ւ ես չունեմ երաժշտական լսողություն», լաց էր լինում ոզնին:

Մի անգամ Վիտյան սովորականի պես գնաց մարգագետին՝ նախաճաշի համար հատապտուղ և սունկ փնտրելու: Հանկարծ նրա մոտով սլացավ աղվեսը և քիչ էր մնում՝ վայր գցեր նրան: Վիտյան նայեց շուրջբոլորը և տեսավ, թե ինչպես որսորդն իր հրացանով հետապնդում էր աղվեսին:

Ոզնին շատ վախեցավ. «Որսորդը շատ մեծ է, իսկ ես այնքան փոքրիկ եմ», — մտածեց նա:

Չնայած իր վախին՝ Վիտյան, ոչ մի րոպե չմտածելով, կծկվեց, փշոտ մի գունդ դարձավ ու նետվեց որսորդի ոտքերի տակ:

Որսորդը, ոզնու սուր փշերին հանդիպելով, սայթաքեց և ընկավ: Մինչ որսորդը ոտքի էր կանգնում, աղվեսը հասցրեց թաքնվել թփերի մեջ:

Փրկելով աղվեսին՝ նա վնասել էր իր թաթը և այժմ նրան շատ դժվար էր քայլել, որովհետև ոտքը ուժեղ ցավում էր: Երբ ոզնին վերջապես հասավ իր սոճուն, այնտեղ նրան սպասում էր աղվեսը:

-Շնորհակալ եմ քեզանից, ոզնի՛: Դու շատ համարձակ ես: Բոլորը անտառում վախեցել էին որսորդից և թաքնվել իրենց բներում: Ոչ ոք չհամարձակվեց ինձ օգնել: Իսկ դու չվախեցար և փրկեցիր ինձ: Դու իսկական ընկեր ես:

Այդ օրվանից ոզնին ու աղվեսը լավագույն ընկերներ դարձան:

Իսկական ընկերը ոչ թե նա է, ով ունի գեղեցիկ պոչ, հրաշալի ձայն կամ արագավազ է, այլ նա, ով դժբախտության մեջ չի թողնում ընկերոջը և օգնում է, եթե նա օգնության կարիք ունի [6; էջ 16‑17]։

 

 

3 Հեքիաթ նապաստակի մասին, որ նեղացել է մայրիկից

Տարիք  4 — 5 տարեկան

ՈԻղղբածություն  —  Ծնողների հետ կոնֆլիկտային փոխհարաբերություններ, նեգատիվ զգացմունքներ / վիրավորանք, չարություն, ․․․ / ծնողնրի նկատմամբ։ Պատժի և նկատողությունների նկատմամբ ոչ ադեկվատ արձագանք։

 

Անտառի ճամփեզրին՝ հարմարավետ տնակում, ապրում էր փոքրիկ նապաստակը: Մի անգամ նա ձանձրանում էր և ցանկացավ գնալ իր ընկերների հետ մարգագետնում խաղալու:

-Մայրի՛կ, կարելի՞ է ընկերներիս հետ գնամ խաղալու,- հարցրեց նա:

-Իհա՛րկե, կարելի է,- ասաց մայրիկը,- միայն ճաշին չուշանաս: Երբ կկուն երեք անգամ կանչի, տուն կգաս, թե չէ ես կսկսեմ անհանգստանալ:

-Ես անպայման ժամանակին տուն կվերադառնամ,- ասաց նապաստակը և վազեց խաղալու:

Կկուն երեք անգամ կանչեց, չորս անգամ, հինգ անգամ: Բայց փոքրիկ նապաստակը այնպես էր տարվել խաղով, որ չլսեց կկվի կանչը: Եվ միայն այն ժամանակ, երբ երեկոն իջավ, և գազանիկները սկսեցին տուն գալ, նապաստակը վազեց տուն՝ մայրիկի մոտ:

Մայրիկը շատ բարկացած էր նրա վրա, որովհետև փոքրիկ նապաստակը շատ էր ուշացել: Նա բարկացավ նապաստակի վրա և որպես պատիժ՝ արգելեց տանից դուրս գալ։ Փոքրիկ նապաստակը նեղացավ մայրիկից․ չէ՞ որ ինքը չէր ուզում մայրիկին վշտացնել, ուղղակի տարվել էր խաղով և բոլորովին մոռացել էր ժամանակի մասին, իսկ իրեն այդքան անարդարացի պատժեցին։

Եվ փոքրիկ նապաստակը փախավ տանից ու անտառ գնաց: Անտառում գտավ մի դատարկ բույն և որոշեց այնտեղ ապրել: Գիշերը անձրև եկավ, բնում շատ ցուրտ էր ու անհարմար: Փոքրիկ նապաստակը իրեն շատ միայնակ էր զգում. Նա ուզում էր տուն վերադառնալ մայրիկի մոտ, բայց չէր կարողանում ներել նրան, որ իրեն պատժել էր:

Առավոտյան փոքրիկ նապաստակին արթնացրեց ագռավների շատախոսությունը, որոնք նստած էին հարևան ծառին:

-Խեղճ մայրիկ նապաստակ,- ասում էր նրանցից մեկը մյուսին,- երեկ փոքրիկ նապաստակը փախել էր տանից, նա ողջ գիշեր անձրևի տակ փնտրում էր իր բալիկին,- իսկ հիմա ծանր հիվանդացել է վշտից և անհանգստությունից:

Այս բառերը լսելով՝ փոքրիկ նապաստակը մտածեց. «Եթե մայրիկը անհանգստացել է ինձ համար, երևի սիրում է ինձ: Նա հիվանդացել է, որովհետև ես փախել եմ, և նա իրեն հիմա շատ վատ է զգում: Պետք է ներեմ նրան ու տուն վերադառնամ. չէ՞ որ ես նույնպես սիրում եմ նրան»: Եվ փոքրիկ նապաստակը վազեց  տուն:

Հենց որ մայրիկ նապաստակը տեսավ նրան, անմիջապես առողջացավ, վեր կացավ անկողնուց և քնքշորեն գրկեց իր փոքրիկին:

Այդ օրվանից փոքրիկ նապաստակը և նրա մայրիկը համերաշխ ապրում էին՝ առանց նեղացնելու մեկը մյուսին: Փոքրիկ նապաստակը հասկացավ, որ մայրիկը իրեն սիրում է և ինչ էլ որ պատահի միշտ իրեն կսիրի [ 6; էջ 23‑24]։

 

 

 

4Փոքրիկ թզուկը

Տարիքը  5 – 6

ՈԻղղբածություն —  Նեգատիվ զգացմունքներ  / խանդ, վիրավորանք /, որոնք կապված  են փոքրիկ եղբոր / քրոջ / ծննդյան հետ։

 

Մի լեռնային հովտում, որտեղ միշտ անտառ է, արև, և ողջ տարին իրենց գեղեցկություններով աչք էին շոյում գեղեցիկ ծաղիկները, մի փոքրիկ տուն կա, որն արտաքինից նման էր դդմի: Այդ տանը ապրում էր թզուկների ընտանիքը՝ հայրիկ թզուկը, մայրիկ թզուկը և փոքրիկ թզուկը, որին Շառլիի էին կոչում:

Մայրիկն ու հայրիկը շատ էին սիրում իրենց փոքրիկ տղային, նրանք ամեն ինչ անում էին, որ տղան լավ զգար:

Հայրիկը նրա համար վառ, գեղեցիկ խաղալիքներ էր գնում, արմավենու տերևներից նրա համար գեղեցիկ օրորոց էր պատրաստել: Մայրիկը Շառլիին քնեցնելիս հետաքրքիր հեքիաթներ էր պատմում և կերակրում անուշեղեններով համեղ ուտեստներ:

Ծնողները միշտ գովում էին նրան և ասում. «Ա՜յ, թե ինչ հրաշալի է Շառլին: Նա ամենալավ թզուկն է ամբողջ հովտում»:

Եվ մի անգամ մայրիկի հետևից եկավ սալյակը, որոնց վարդագույն փղեր էին լծված և մայրիկին ինչ-որ տեղ տարան: Շառլին ոչինչ չհասկացավ, իսկ հայրիկը ասաց. «Մի անհանգստացիր, մայրիկը շուտով կվերադառնա, և մեզ հրաշալի անակնկալ է սպասվում»:

Առավոտյան նրան արթնացրեց բարձրաձայն ճիչը: Երկար Շառլին չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց ամեն դեպքում նա քաջություն հավաքեց և թաքուն նայեց սենյակից ներս: Այնտեղ նա տեսավ մայրիկին և ուրախությամբ բացեց դուռը բացականչելով՝ մայրիկ ու վազեց դեպի նա: Մայրիկը գրկեց նրան և խնդրեց չաղմկել: Նա բռնեց Շառլիի ձեռքը և տարավ այն փոքրիկ օրորոցի մոտ, որտեղ առաջ ինքն էր քնում: Թզուկը նայեց օրորոցի մեջ և տեսավ փոքրիկ նորածնի, նա հարցական հայացքով նայեց մայրիկին, իսկ մայրիկը ասաց. «Ուրախացի՛ր, տղաս, դու փոքրիկ քույրիկ ունես, նրա անունը Լյա-Լյա է»: Այդ պահից Շառլիի մոտ, ինչպես ինքն էր կարծում, սկսվեց նոր կյանք: Նա դադարեց ամենալավը լինելուց: Մայրիկը այլևս ժամերով նրա կողքին չէր նստում և ասում էր, որ ինքը արդեն մեծ է և ինքնուրույն կարող է կարդալ: Հայրիկը անընդհատ ինչ-որ տեղ էր վազում և ամեն անգամ բերում էր իր հետ լիքը տակաշորեր, սոսկաներ, տարբեր շշեր: Իսկ «անակնկալը», որին այդքան սպասում էր Շառլին, անընդհատ գոռում էր և լաց լինում:

Եվ մի անգամ լուսադեմին, այն բանից հետո, երբ Շառլին ամբողջ գիշեր չէր քնել, նա հավաքեց իր բոլոր իրերը և գնաց տանից: Եվ նա այնքան տխրեց իր անօգնական ու անպետք լինելուց, որ նստեց մի մեծ խնձորի վրա, որն ընկած էր ճանապարհին: Շառլիին մոտեցավ մկնիկը: Նա մկնիկին պատմեց իր վշտի մասին և երդվեց, որ երբեք չի վերադառնա այդ սարսափելի տունը, քանի դեռ այնտեղ ապրում է այդ կախարդը:

Ի պատասխան մկնիկը ծիծաղեց և ասաց. «Լսի՛ր, ես մի փոքրիկ քույրիկ ունեմ: Երբ նա ծնվեց, ես ամեն ինչում օգնում էի մայրիկին: Ես օգնում էի քույրիկիս բարուրել, խաղում էի նրա հետ, կերակրում, նույնիսկ նրա համար հեքիաթ էի կարդում: Ես գիտեմ, որ մայրիկը սիրում է ինձ, եթե վստահում է հոգ տանել և խնամել քրոջս: Ուղղակի եկել է ժամանակը, որ ես պետք է օգնեմ նրան: Ես հասկացա, որ մեծ եմ և այնքան հաճելի էր այդ պարզելը»: Լսելով մկնիկին՝ Շառլին վեր թռավ իր տեղից և վազեց տան ուղղությամբ:

Նա հասավ տան դռանը, երբ արդեն բոլորովին մութ էր: Իսկ մայրիկը նստել էր պատուհանի մոտ և լաց էր լինում: Տեսնելով կորած որդուն՝ նա սկսեց ավելի ուժեղ լաց լինել, բայց արդեն ուրախությունից:

Շառլին միայն ժպտաց և գրկեց մայրիկին: Նա հասկացավ, որ հայրիկն ու մանրիկն իրեն շատ են սիրում:

Հաջորդ օրը նա օգնում էր մայրիկին և հայրիկին ամեն ինչում: Լյա-Լյան նրա սիրելի քույրիկը դարձավ: Շառլին որոշեց, քանի, որ ինքը արդեն մեծ է, ապա պետք է օրինակ հանդիսանա քրոջ համար և միշտ ամեն ինչում օգնի նրան: [ 6; էջ 29‑31]։

 

 

Մեր աշխատանքի նկարագրությունը — Մինչ աշխատանքները սկսելը, ուսումնասիրել ենք ծնողների վարքագիծը և վերաբերմունքը իրենց երեխաների նկատմամբ։ Այն ծնողները, որոնք իրենց երեխաներին բերում են պարտեզ առավել բարձր տրամադրությամբ, այդ երեխաները առավել կենսուրախ են, առավել մեծ հակում են ցուցաբերում մյուս երեխաների հետ խաղալու և շփվելու։  Իսկ այն ծնողները ովքեր  առավել բարկացած, տխուր, նյարդային դիմագծերով են, այդ մարդկանց երեխաները ավելի ագրեսիվ վարքագիծ են դրսևորում և ավելի մեկուսացած են։ Առավել արդյունավետ կլինի, երբ ծնողների հետ փոխադարձ համաձայնություն և համագործակցություն լինի։

 

 

22Արդյունքների ամփոփում

 

Մենք ընթերցեցինք հեքիաթներ տարբեր տարիքային խմբի երեխաների համար։

Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ սկզբնական շրջանում երեխաներից շատերը անտարբեր էին, զբաղված տարբեր բաներով հեքիաթ ընթերցելու ընթացքում։ Տարատեսակ հարցեր էին տալիս հեքիաթի հետ կապված և հեքիաթից դուրս շատ հաճախ։  Երկշաբաթվա պարբերաբար ընթերցումները իր դրական ազդեցությունը թողեցին երեխաների վարքագծի վրա։ Հեքիաթները կարդում էինք առոգանությամբ, ձայնային բարձր, ցածր, խորհրդավոր ելևէջներով։ Կարծում ենք դա նպաստեց երեխաների արագ կենրոնանալուն։ Օրեցօր երեխաների ուշադրությունը ավելի էր մեծանում, և արդեն մեկը մյուսին հորդորում էր լռել։ Մեր շեշտադրությունից երեխաները արդեն կռահում էին ինչ իրավիճակ  էր լինելու հեքիաթում։ Նկատեցինք, որ հեքիաթաթերապիան ոչ միայն բուժական ուղղվածություն ունի, այլ նաև դասիարակչական միջոց է անկախ քո կամքից։ Այդ նկատեցինք մի հեքիաթի ընթերցանության վերջում։ «Հեքիաթ ոզնի Վիտյայի մասին» հեքիաթը ընթերցելուց հետո, որպես լավ ընկեր, երեխաներից մեկը իր ծեփատախտակը տվեց ծեփատախտակ չունեցող իր ընկերոջը, ում հետ մի քանի օր էր ծանոթ։ « Հեքիաթ նապաստակի մասին, որ նեղացել է մայրիկից»  հեքիաթի ընթերցանության ընթացքում էլ մի երեխա անկեղծացավ և ասեց,  որ իր մայրիկն էլ է իրեն պատժում և որ իրեն դուր չի գալիս, և մեր այն հարցին թե նա ինչպես կվարվեր, նա պաասխանեց, որ գլխավոր հերոսի նման կփախչի տանից, կամ տատիկի տուն, կամ էլ հերոսի նման մի անտառ կփախչի։ Բայց նա դեռ հեքիաթի  մի մասն էր լսել, իսկ երբ հեքիաթը ավարտեցինք և միասին քննարկեցինք, մեր տղան  հասկացավ, որ մայրիկներն ու հայրիկները որքան էլ բարկանան, միևնույն է մեզ շա՜տ շա՜տ են սիրում։

Հեքիաթաթերապիան մի մեթոդ է, որը անկախ քո կամքից քեզ ստիպում է անկեղծանալ։ Շատ դեպքերում երբեմն հոգեբանները չեն կարողանում հասնել նրան, որ երեխայի խնդիրը հասկանան, բայց մեր փորձը ցույց տվեց, որ հեքիաթաթերապիան շատ արդյունավետ միջոց է երեխաներին անկեղծացնելու, անհանգստությունները, վախերն ու տագնապները դուրս բերելու առումով։

 

 

 

 

 

Եզրակացություն

 

Երեխաների հետ աշխատանքը բազում նրբություններ է ենթադրում: Հատկապես նախադպրոցական տարիքը բավական հանգուցային է երեխայի համար: Հասկանալի է, որ ծնողների, դայակի, դաստիարակների ուսերին ծանր բեռ է դրված, որպեսզի ճիշտ միջավայր ստեղծվի երեխայի համար: Ահա այս տարիքում առաջացած հարցերի ու դրանց տրվող պատասխանների մասին է այս աշխատանքը: Տեսական գիտելիքները մեզ ցույց տվեց, որ սոցիալական միջավայրն է նպաստում նախադպրոցականի այս կամ այն որակի դրսևորմանը։ Նաև պարզեցինք, որ շատ խոչընդոտներ այս տարիքում հարթվում են թերապիաների՝ մասնավորապես հեքիաթաթերապիայի միջոցով: Մեր իրականացրած գործնական պարապմունքները հաստատեցին  ողջ տեսական գիտելիքների ուսումնասիրությունը:Երեխաների  հետ երկշաբաթվա պարբերաբար հեքիաթների ընթերցելուց և ամփոփելուց հետո նկատեցինք՝

  • Առավել կենսուրախ երեխաների թիվը շատացավ։
  • Նկատեցինք, որ հեքիաթները իրենց դրական, զարգացնող ազդեցությունը թողեցին երեխաների ենթագիտակցականի, վարքի, հաղորդակցման վրա։
  • Ընկճվածության նվազում էր նկատվում հատկապես դժվարությամբ ծնողից բաժանվող և հետո մեկուսացող երեխաների մոտ:
  • Տեսական գիտելիքները մեզ տվեցին հնարավորություն հասկանալու հեքիաթաթերապիայի կարևորությունը, որը մենք ևս բացահայտեցինք հեքիաթաթերապիայից հետո: Երեխաներն առավել ազատ էին հարցեր տալիս հեքիաթներից հետո, քննարկում էին, խոսում անհանգստացնող դրվագների մասին: Նրանք ամենևին ընկճվածություն չունեին:
  • Սկզբնական շրջանի ագրեսյան տեղի էր տվել։ Եկանք նաև այն եզրահանգման, որ հեքիաթաթերապիայի արդյունքում երեխաները սովորեցին բարություն, հանդուրժողականություն  և հեքիաթի նպատակից կախված օգնեցին երեխաներին:

Չնայած, որ ծնողների հետ շփումը շատ արդյունավետ չէր ստացվում, սակայն հեքիաթների ազդեցության արդյունքն առավել ակնառու էր։

 

 

Օգտագործված գրականության ցանկ

 

1․ Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ ⁄ ՅՈՒՆԻՍԵՖ ( ՄԱԿ- ի մանկական հիմնադրամ ) — Եր․։ ՄԱԿ – ի մանկական հիմնադրամ։ ‟Ծննդից միչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ” էջ 11։

 

2․https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%B1%D5%AB_%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A3․

3․Տարիքային և մանկավարժական հոգեբանություն «Լույս» հրատարակչություն Երևան ‑ 1977

 

4․ https://www.doctors.am/l-vigotski

5․ Սամվել Խուդոյան ‟Անձի զարգացման ճգնաժամային տարիքները „ Երևան 2004

6․ Թ․ Հարությունյան  ‟Այդ զարմանահրաշ հեքիաթային աշխարհը „ Երևան 2008

7․ Զ․ Վարդերեսյան   Մանկավարժական միտք  2014 ‟Հրաշապատում հեքիաթները, որպես էկոլոգիական դաստիարակչության միջոց „

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s