Խաղադարան

51745090_2097178350371771_1065235164528902144_n51472358_2833513136873861_3338054135843913728_n52999957_341777803099120_77113788452569088_n (1)

1․Իմ երեխան հինգ տարեկան է։ Ես որոշեցի խաղը կազմակերպել նրա հետ, որպեսզի ինձ համար ավելի պարզ լինի, թե երեխաս կարողանում է տարբերակել մեծն ու փոքրը, ավելի մեծն ու ավելի փոքրը և այլն։ Պարկում լցրեցի իր կենդանիների կերպարներով խաղալիքները, և նա ձեռքը մցնելով պարկի մեջ, հանեց սկզբում երկու կենդանի և համեմատեց թե որն է մեծ, որը փոքր։ Հետո ավելի բարդացնելու համար ևս մեկ կենդանի հանեց և երեք կենդանիները համեմատեց ու այսպես շարունակ ևս մեկը։Խաղը նրան դուր եկավ, իսկ հետո նա սկսեց ինքնուրույն խաղալ այդ խաղը իր ավտոմեքենաներով։

2․Հաջորդ խաղը մենք կազմակերպեցինք դրսում։ Ես և տղաս դրսում սկսեցինք քարեր հավաքել իր երկու ընկերների հետ միասին։ Հետո բոլորս մեր հավաքած քարերը լցրեցինք մեկ տեղում, տղաս իր ընկերների հետ միասին, իրար ուղղելով սկսեցին դասակարգել քարերը ըստ մեծության՝ մեծից փոքր։ Նույն խաղը խաղացին տերևներով, բայց այս անգամ փոքրից մեծ եղավ դասակարգումը։ Նրանց մոտ մեծից  փոքր կամ հակառակ դասակարգելը մի քիչ  շփոթությամբ և դժվարությամբ ստացվեց, քան 2 և 3 առարկաների մեծ և փոքր լինելը տարբերակելը։

 

Իմ ընտրանին

Արևելյան դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում ամեն ինչն էլ կարող է վերածվել խաղի՝ լինի աթոռ, թե սեղան, գորգ, թե սպասք… Խմբասենյակում ամեն ինչ համապատասխանում է երեխայի տարիքին, լվացարանը՝ նույնպես: Երեխաները շատ են սիրում ջրի հետ խաղալ. սովորում ենք ինքնուրույն օգտվել ծորակից՝ ջուր ենք խմում, սիրում ենք զբաղվել այն ամենով, ինչը կապված է ջրի հետ՝ ծաղիկներն ենք  ջրում, լվացվում, երբեմն էլ ոտքից գլուխ թրջվում: Շատ լավ է. ջուրը ուրախություն ու թարմություն է բերում, բայց և հետևողականորեն փոխում ենք շորերը, փռում, չորացնում՝ դարձյալ խաղի վերածելով ամեն բան: Այսպես  ծնվեցին մեր «Մեծ լվացք» ու «Խաղ ամրակներով» խաղերը: Մի անգամ երեխաները վերցրին թասերը, մեջը ջուր լցրեցին, սկսեցին լվանալ իրենց գուլպաները: Արմենն ասաց.

-Վա՜յ, գուլպաս թաց է, ինչպե՞ս հագնեմ:

-Փռենք, որ չորանա,-բացականչեց Գրիգորը:

-Եկեք պարան կապենք,-առաջարկեց Արեգը:

Որոշում ենք, թե որտեղ պետք է պարանը կապենք: Չափում ենք թիզերով, քայլերով…
Գայանեն ասաց.

-Եթե պարանը մեծ ծառից կապենք, բարձր կլինի, փոքր ծառից կապենք, որ մեր լվացքը փռենք:

Երեխաներն ուրախ-ուրախ սկսեցին փռել իրենց գուլպաները, ամրակներ չկային, գուլպաներն ընկնում էին: Երեխաները հա’մ լվանում էին, հա’մ փռում: Զվարճալի էր…

Հաջորդ օրը ծնողները երեխաների հետ ուղարկեցին գունավոր, փայտե ամրակներ: Ծնողների զարմանքն ու հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ արձագանքում էին.

-Ձեր նախագծերը մեզ զարմացնում են, այնքան ստեղծագործական են, ապշելու է: Ամեն օր լվացք եմ փռում, երբեք չեմ պատկերացրել ամրակները տալ, որ երեխաներս խաղան: Հիմա եմ հասկանում, որ ամրակի միջոցով կարող էի զարգացնել երեխաներիս թե’ տրամաբանությունը, թե’ մոտորիկան, թե’ գույնի զգացողությունը, թե’ հաշվելու կարողությունը…

Երբ խմբում շատ ամրակներ  ենք ունենում, երեխաներն այն որպես լեգո են օգտագործում: Գրիգորը ճանապարհ կառուցեց, Լիկան էլ մատներին ամրացրեց և սկսեց անգլերեն Mummy  Finger -ը երգել: Շատերը ամրակները չէին կարողանում բացել, հակառակ ուղղությամբ էին փորձում լվացք փռել:

2-4 տարեկանների համար ամրակներով խաղերն այնքան հաջողված ու սիրելի խաղեր դարձան, որ Բյուրականի մեկօրյա վերապատրաստման ժամանակ նույնպես խաղացինք «Մեծ լվացք» և «Բռնոցի» խաղերը:

Աղբյուրը՝ Դպիր ամսագիր

Հեղինակ:

Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

Կարծիք կա, որ 20-րդ  դարի 4 մանկավարժները՝  ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային  մանկավարժ Ա. Մակարենկոն  դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին:

Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ վերընթերցել այս ցուցակը։ Այդ դեպքում երեխաների հետ փոխհարաբերությունները կարող են որակապես այլ մակարդակի հասնել, իսկ երեխան ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն կդառնա։

  1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
  2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:
  3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
  4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
  5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
  6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
  7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
  8. Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
  9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
  10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
  11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
  12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
  13. Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
  14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
  15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
  16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
  17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
  18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
  19. Աղբյուրը՝ Դպիր ամսագիր

    Հեղինակ:

Մոտակա զարգացման տիրույթ

img_7002Խաղը երեխայի զարգացման աղբյուր է։Այն ստեղծու մ է մոտակա զարգացման տիրույթները։                                  Լ․Ս․Վիգոտսկի

Խաղը սոցիալական հարաբերությունների փոքրիկ մոդել է։ Խաղը ֆիզիկական և մտավոր զարգացման, ինչպես նաև լիցքաթափման աղբյուր է։ Խաղի միջոցով երեխայի մեջ զարգանում է խմբային համագործակցությունը, հմտությունները, ինքնակազմակերպումը, կազմակերպչական ջիղը, մրցելու՝ հաղթանակի դժվարությունները հաղթահարելու բերկրանքը, ինչպես նաև պարտվելու ադեկվատ ընկալումը։ Եթե խաղը նախաձեռնել են երեխաները սկզբից մինչև վերջ ու մեծահասակների միջամտություն չի եղել, այդ խաղը երեխայի մոտակա զարգացման տիրույթում է գտնվում։ Եթե խաղերը տեղի են ունենում մեծահասակների միջամտությամբ և օգնությամբ ու որոշակի ժամանակ է անհրաժեշտ որպեսզի երեխաները խաղան ինքնուրույն, այդ արդեն հեռակա զարգացման տիրույթում է գտնվում։ Եթե երեխան փոքր տարիքում խաղեր չի խաղում, նրա մոտ տուժում է սոցիալականությունը (սոցիալիզացիա)։ Այսինքն երեխաները կոլոկտիվ խաղերը պետք է սկսեն խաղալ 2-3 տարեկանից։